Իսրայելի իշխանությունները Հերովդես թագավորի պալատ-ամրոցում՝ Հերոդիոնում, բացում են նախկինում այցելությունների համար արգելված շինությունները: Ըստ հնէաբանների՝ հենց այստեղ է թաղված Հերեվդեսը: Հերոդիոնը զբոսաշրջային սիրված վայր է, որը գտնվում է Հորդանան գետի Արևմտյան ափին՝ Բեթղեհեմի մերձակայքում: Իսրայելն այստեղ ամբողջական ռազմական և քաղաքացիական վերահսկողություն է իրականացնում: Հնէաբանները գտնում են, որ իր կյանքի վերջում Հերովդեսը որոշել է մինչև կառույցի ուրվագծի անհետանալը թաղել իր պալատը՝ օգտագործելով այն բլրի հողը, որի վրա այն կառուցվել էր: Իսրայելի բնության և պարկերի նախարարությունը հնագետների աշխատանքից հետո բացել է այս պալատը: Զբոսաշրջիկներն առաջին անգամ կտեսնեն Հերոդիումի կամարակապ սանդուղքը, ճեմասրահը և մասնավոր թատրոնը:
Հուդայի անապատի համալիրը կառուցվել է հռոմեացիների նշանակած թագավորը, որ հայտնի է հրաշալի կառույցներով, որոնք Հրեաստանում նրա թագավորության օրոք կառուցվել են մ.թ.ա. 37-ից մինչև 4 թվականները: Բլրի գագաթին գտնվող պալատը, որի հիմնական մուտքը նայում էր Երուսաղեմին, Հերովդեսի ամենասիրելին էր: Ըստ Ռոյ Պորատի՝ Հրեական համալսարանի հնագետի, որը զբաղվում էր պեղումներով, սա միակ տեղն է, որը նա անվանակոչեց իր անունով, և որտեղ նախընտրեց թաղվել: Չնայած թերահավատները մերժում են վերջին պնդումը. գտնված մնացորդների գենետիկ վերլուծություն չի կատարվել:
Ըստ Պորատի, հասարակ հուղարկավորությունը չէր գոհացնի Հերովդեսին, որը ցանկանում էր, որ իր վերջին հանգստավայրը ստվերի իր պալատը: